Cisco CyberOps

կիբերանվտանգության դասընթաց

Նկարագրություն՝ դասընթացը նախատեսված է Cybersecurity Operations Center (SOC), Computer Emergency Response Team(CERT), Computer Security Incident Response Team (CSIRT) և այլ նմանատիպ անվտանգության ապահովման թիմերում և կազմակերպություններում տարբեր հաստիքներ զբաղեցնող անվտանգության մասնագետների համար։ Կարող են մասնակցել սկսնակները, ովքեր արդեն որոշակի գիտելիքներ ունեն կիբերանվտանգության կամ ՏՏ այլ ոլորտից և նրանք, ովքեր ցանկանում են վերապատրաստվեն կամ ամրապնդեն իրենց հմտությունները։

Cybersecurity Operations դասընթացը իր մեջ ներառում է Linux և Windows օպերացիոն համակարգերի կիրառումը, դրանցում խոցելիությունների հայտնաբերումը և չեզոքացման մեթոդները, ինչպես նաև՝ համակարգիչներում վնասաբեր ծրագրերի և ցանցային հարձակումների հայտնաբերումը։ Դասընթացը ներառում է նաև ժամանակակից ցանցային տեխնոլոգիաների, արձանագրությունների, սարքավորումների, մոնիթորինգի ծրագրային ապահովումների և համապատասխան օպերացիոն համակարգերի (Router, Switch, WAP, Firewall, IDS/IPS, Sniffer, SIEM, Syslog, SNMP, NTP, Netflow, Wireshark, Cybersecurity Onion) ուսումնասիրումը։ Ստացած տեսական գիտելիքներն ամրապնդվում են ընթացիկ պրակիտիկ լաբորատոր աշխատանքներով, որտեղ ուսանողները վիրտուալ միջավայրում իրականացնում են կիբեռհարձակումներ և միաժամանակ, որպես կիբեռանվտանգության մասնագետներ փորձում են հայտնաբերել դրանք և կանխարգելիչ մեթոդներ կիրառել հետագա հարձակումները կանխելու նպատակով։ Ուսումնասիրվում են նաև անվտանգության ապահովման կազմակերպություններում կիրառվող տեխնիկական մեթոդները, դրանց գործիքակազմը և աշխատակիցների հաստիքային կառուցվածքը։


Գրանցվելու համար կարող էք զանգահարել +374 (94) 123-626 (երեքշաբթիից-շաբաթ, ժամը 11:00-ից մինչև 17:00) հեռախոսահամարով


Գինը՝ 70.000 ՀՀ դրամ / ամիս

Տեւողությունը՝ 5 ամիս

Դասերի քանակ՝ 40

ԱՅԼ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Developer

Ծրագրավորում

սկսած 60.000 ՀՀ դրամից

network

Ցանցեր

սկսած 60.000 ՀՀ դրամից

cyber

Կիբերանվտանգություն

սկսած 70.000 ՀՀ դրամից

devops

ՕՀ և ավտոմատացում

սկսած 60.000 ՀՀ դրամից


ԿԱՊ և այլ տվյալներ

+374 (94) 123-626
[email protected]
ք․ Երևան, Ե․Քոչար 20, 2-րդ հարկ
Facebook

Դասընթացի մեկնարկի վերաբերյալ

- Դասընթացի մեկնարկի ժամկետը պայմանավորված է խմբում համապատսախան քանակով (8-10 հոգի) ուսանողների և դասախոսների գրաֆիկում ազատ ժամերի առկայությամբ:

- Ձեզ հետաքրքրող դասընթացի հերթական խմբում գրանցվելու համար կարող էք զանգահարել +374 (94) 123-626 (երեքշաբթիից-շաբաթ, ժամը 11:00-ից մինչև 17:00) հեռախոսահամարով: